ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ողջո՜ւյն: Ես Մերին եմ` MARYCO բրենդի հիմնադիրը։ Ունենալով մեծ հետաքրքրություն համաշխարհային զարդերի բրենդերի և օնլայն շոփինգի նկատմամբ` միտք առաջացավ ունենալ օնլայն խանութ Հայաստանում, որտեղ կներկայացնեմ իմ սիրելի բրենդերի առկա տեսականին և կկիսվեմ իմ փորձով, թե ինչպես է կարելի համադրել ամեն մի զարդ։
MARYCO բրենդը ստեղծվել է 2020 թվականին և դարձել հարթակ յուրահատուկ զարդերի սիրահարների համար։ Գրանցելով հաջողություններ օնլայն հարթակում` 2 տարի անց որոշեցի բացել առաջին Pop-up Storeը։
Իմ նպատակն էր յուրաքանչյուր աղջկա փոխանցել մեր խանութի վայբը ու լավ տրամադրությունը և ներկայացնել համաշխարհային բրենդերի ամենաթրենդային զարդերը։
MARYCO store-ում ներկայացված են աշխարհահռչակ սիրված ապրանքանիշներ հունական, ֆրանսիական և ամերիկյան արտադրողների կողմից
ինչպիսիք են՝ LUV AJ, SAF SAFU, MAYOL, ARIANE, MATHE, ESHVI, MISHKY, LAURA LOMBARDI, TIMELESS PEARLY և UNCOMMON MATTERS:
Մեզ մոտ չկա ոչ մի պատահական զարդ: Ամեն օր սպասում ենք ձեզ մեր ամենավառ Pop-up Store -ում հետևյալ հասցեով`
Dalma Garden Mall
Ծիծեռնակաբերդի խճուղի 3,
Երևան 0082
1Հարկ